Նորություններ

Վրաստանի նոր վարչապետը կունենա Ռուսաստանի հետ բանակցությունների համար քաջություն. Գավրիլով

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կարծիքով, Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավական քաջություն՝ Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար:

Պատգամավորը գնահատել է Վրաստանի վարչապետի փոփոխությունը և նշել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում ուներ:

«Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների՝ համագործակցության վերականգնման նպատակով»,- նշել է Գավրիլովը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։

Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը, ինչի պատճառով առ այսօր վրաց հասարակության մի մասը պահանջում է նախկին ՆԳ նախարար և արդեն վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:

aliq.ge

Ավելին
Back to top button
Close