Նորություններ

«Ռոբերտ Քոչարյանի տղան գտնվում է խորը մոլորության մեջ». քաղաքագետ

«Այսօր Սահմանադրական դատարանի ցուցանակի հետևում գտնվող մարդիկ ավելի շատ որոշելու են ոչ թե Ռոբերտ Քոչարյանի ճակատագիրը, այլ իրենց ճակատագիրը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը:

«Այսինքն իրենք պատվով են հեռանալու, թե անպատիվ ձևով, իրենք վաղ թե ուշ հեռանալու են, իսկ ցանկալի է վաղ, քան ուշ, ամբողջ հարցն այն է՝ իրենք ինչ ձևով են հեռանալու»:

Մեհրաբյանը համոզմունք հայտնեց, որ ՍԴ դատավորներն այսօր կանխորոշելու են իրենց հեռանալու ձևը: Հույս հայտնեց, որ նրանք կառաջնորդվեն և՛ օրենքով, և՛ պարզ բարոյականությամբ:

Անդրադառնալով Քոչարյանի որդու հայտարարություններին, որ ՍԴ անդամները ենթարկվում են ճնշումների, Մեհրաբյանն ասաց.

«Ռոբերտ Քոչարյանի տղան գտնվում է խորը մոլորության մեջ, նաև հասկանալի է նրա՝ նման բառամթերքի օգտագործումը. ի վերջո խոսքը գնում է նրա հոր մասին, այնպես որ սա շատ սուբյեկտիվ, շատ էմոցիոնալ կարծիք է»:

 

Հերմինե Ղարիբյան

Back to top button
Close