ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ
Արտասովոր, քաղցր եւ հյութեղ. խաղող, որն աճում է ծառաբնի վրա
Ջաբուտիկաբան բրազիլական խաղողի ծառ է, որն աճում է Բրազիլիայի հարավում գտնվող Մինաս-Ժերայս եւ Սան-Պաուլու նահանգներում: Պտուղներն աճում են ծառի բնի ու ճյուղերի վրա, եւ ջաբուտիկաբային արտասովոր տեսք հաղորդում:
Պտուղները փոքր են եւ կլոր՝ 3-4 սմ տրամագծով, 1-4 սերմերով, հաստ, ալ կարմիր կլեպով եւ սպիտակ կամ վարդագույն դոնդողանման քաղցր պտղամսով:
Ծառը կարող է ծաղկել եւ պտուղ տալ տարեկան 1 կամ 2 անգամ, սակայն մշտական ոռոգման դեպքում այն հաճախ է ծաղկում, եւ թարմ մրգերը տրոպիկական շրջաններում հասանելի կլինեն ամբողջ տարվա ընթացքում:
Մինաս-Ժերայսում հազարավոր փողոցային առեւտրականներ սեզոնին թարմ ջաբուտիկաբա են վաճառում փոքր ցանցավոր պայուսակներով, իսկ փողոցներն ու մայթերը պատվում են ալ կարմիր եւ մուգ մանուշակագույն երանգներով: