Նորություններ

4 բալանոց երկրաշարժ՝ Թուրքիայի արևելքում

Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում  երկրաշարժ է գրանցվել։

Ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկության՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ռիխտերի սանդղակով՝ կազմել է 4 բալ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով տեղի բնակչության շրջանում խուճապ է առաջացել: Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում, թե կան արդյոք մարդկային կորուստներ, նյութական վնասներ։

ermenihaber.am

Back to top button
Close