Նորություններ

Տեսախցիկն արձանագրել է Երևանում Kia-ի մասնակցությամբ ավտովթարի պահը. հետիոտները հրաշքով են փրկվել. պարզվել է վիրավորների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է սեպտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցել Kia-ի մասնակցությամբ ավտովթարը, երբ վարորդ՝ 26-ամյա Անժելա Տիգրանյանը Կոմիտասի պողոտայում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել մայթով և բախվել «Էլիտ Թրավել»-ի գրասենյակի պատին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում հիմնավորվել է, որ ավտոմեքենան վարել է Ա. Տիգրանյանը, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Եվա Ադամյանը և 25-ամյա Մարիամ Սարգսյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 1-ին «կասկադյորական» ու խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս էր եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով՝ բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին: Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով էին փրկվել, քանի որ հնարավոր էր՝ վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն էին ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ 2-րդ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչներ Տիգրան Մաղզանյանի և Արամ Դադոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոմեքենան վնասել էր նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Back to top button
Close