Նորություններ

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, որից 420-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 324 հրդեհի ահազանգ, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 23 դեպք, որից 10-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 54 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Back to top button
Close