ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Իշխանության ներսում կա անկազմակերպվածություն, մեծ բարդակ… և այս կտրվածքով, թերևս, այն հրատապ խնդիր ունի ինքնակազմակերպվելու, սթափվելու». Սաֆարյան

«Պետք է հասկանալ, որ սեփական ունեցվածքը, որը խայտառակ տպավորիչ է, և ազատությունը փրկելու միակ ձևը արդեն ոչ թե իրավական հարթությունն է, այլ քաղաքական հարթությունը, ուստի փորձելու են աշնանային ակտիվացման քայլերի դիմել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Դիտարկմանը, թե Քոչարյանը խոսում էր աշնանը կոնսենսուսի ստեղծման, ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, քաղաքագետը շեշտեց.

«Այն, ինչով ինքը զբաղվել է, երբեք չի եղել քաղաքականություն, իրերը պետք է կոչել իրենց անուններով, և այդ «քաղաքականության» համար այսօր քաղաքական դաշտում տեղ չկա… նա ուղղակի իմիտացիա է ստեղծում, քաղաքական պայքարի շղարշ է քաշում իր գործողությունների վրա, որպեսզի ներկայանա այս կամ այն կերպ իբրև քաղաքական գործողությունների համար հետապնդվող մեկը»:

Անդրադառնալով նաև ՀՀԿ որոշ շրջանակների ակտիվությանը քաղաքական դաշտում՝ քաղաքագետն ընդգծեց, որ նրանք այս պարագայում բավականին թուլացված, չկազմակերպված են, նաև անծրագիր, ի տարբերություն Քոչարյանի, որի պաշտպանները և աջակիցները գիտեն՝ ինչի համար են պայքարում, հետևաբար լուրջ մարտահրավեր չեն կարող նետել:

Խոսելով նաև ընդհանրապես իշխանությունների, խորհրդարանի նախորդ նստաշրջանի աշխատանքից՝ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այս պահին դեռևս ձեռնպահ կմնա անգամ բավարար գնահատելու, թերևս նաև նշելով այն փաստը, որ խորհրդարանը նոր է ձևավորվել:

«Իշխանության ներսում պառակտում չկա, իշխանության ներսում կա անկազմակերպվածություն, մեծ բարդակ… և այս կտրվածքով, թերևս, իշխանությունը խնդիր ունի, շատ հրատապ խնդիր ունի ինքնակազմակերպվելու, սփաթվելու, որովհետև խորհրդարանը ցավալիորեն դեռևս չի ապացուցել, որ դա քաղաքական մարդկանց քաղաքական խոսքի և ծրագրերի մի կարևորագույն հարթակ է»:

 

Ավելին
Back to top button