Նորություններ

«Ուզում եմ փոխել մարդկանց». մարդկանց մեջ արևներ փնտրող աղջիկը

«Ես ուզում եմ միացնել մարդկանց միջի արևներին»,- ասում է 19-ամյա Ամալյան: Թույլ տեսողությունն Ամալյային չի խանգարել սովորել դպրոցում, ընդունվել ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետ, զուհահեռ նաև զբաղվել հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ:

Ամալյան ուզում է՝ մարդիկ առաջին հերթին զգան աշխարհը, չի ուզում, որ աշխարհում լինի տարբերություն սևամորթների կամ սպիտակամորթների, հաշմանդամություն ունեցողների կամ չունեցողների կամ սոցիալական այլ խմբերի միջև:

«Դեռ 12 տարեկանում ես արդեն ինչ-որ հավասար հնարավորություններից ու հաշմանդամություն ունեցող անձանց կոնվենցիաներից էի խոսում, սկսեցի երևի այն ժամանակվանից, երբ սկսեցի գիտակցել՝ ինչ է կատարվում աշխարհում,  իսկ դա ես շատ շուտ եմ սկսել գիտակցել՝ ինչ-որ հանգամանքներից և խոչընդոտներից ելնելով»:

 

Ավելին
Back to top button