Նորություններ

Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։

Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ համահայկական տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, քաջառողջություն, տոկունություն և ամենայն բարիք:

Ավելին
Back to top button
Close