Նորություններ

Երևան-Մոսկվա թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան — Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը, կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել»: Այս մասին հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանը։

««Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով, որ առաջին տեղում մեզ համար անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին»,-գրել է Գ․ Խաչատրյանը։

 

Ավելին
Back to top button