Նորություններ

Վեճ-ծեծկռտուք Երեւանի «18+» ակումբի մոտ․ կան բերման ենթարկվածներ

 

Ժամը 04:00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի 105/1 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները նկատել են, որ «18+» ակումբի մոտ ծեծկռտուք է և Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 28-ամյա Հրայր Հարությունյանին, որի աչքի հատվածում առկա են եղել արյունոտված և պատառոտված վերքեր, 20-ամյա Ռազմիկ Միքայելյանին, որի թևերի վրա առկա են եղել արյունոտված վերքեր և 31-ամյա Արտակ Սախոյանին:

Ոստիկանները պարզել են, որ Հ. Հարությունյանի և Ա. Սախոյանի խոսակցություն է սկսվել դիմելաձեւի պատճառով, ապա լեզվակռիվն ավարտվել է ծեծկռուքով:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետանքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Shamshyan.com

Ավելին
Back to top button