Նորություններ

ՀՊՏՀ-ի ուսանողները պատրաստվում են դասադուլի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները ծանուցում են վաղը՝ սեպտեմբերի 2-ին սպասվող դասադուլի մասին: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին եւ իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։

Հայտարարության մեջ ասված է.

«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։

ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ: Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին  մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։

Դասադուլի ժամանակ ունենալու ենք մամուլի պատասխանատուներ, ովքեր կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կներկայացնեն շարժումն ու նպատակն ամբողջությամբ և ճշգրիտ:

Սեպտեմբերի 2-ին կոչ ենք անում միանալ դասադուլին և պաշտպանել որակյալ կրթության ձեր իրավունքը։

Ուսանողների հանդիպման վայր՝ ՀՊՏՀ բակ, ժամ՝ 08:30»:

Ավելին
Back to top button