ՆորություններՍպորտ

ՊՍԺ-ն բացի Նավասից ևս մեկ դարպասապահի կփորձի ձեռք բերել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը մոտակա ժամերին տեղափոխվելու է «Պարի Սեն Ժերմեն»։ Կոստառիկացու ժամանումը կարող է միակը չլինել փարիզյան ակումբի համար դարպասապահների դիրքում այս տրանսֆերային պատուհանի համար։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ վկայակոչելով Cadena SER-ին, ՊՍԺ-ում ցանկանում են ևս մեկ նոր դարպասապահի ձեռք բերել, որը կարող է մրցակցել Նավասի հետ, քանի որ Ալֆոնս Արեոլան գործարքի արդյունքում տեղափոխվելու է «Ռեալ»։ Աղբյուրի տեղեկություններով՝ ՊՍԺ-ի դիտակետում է «Սևիլիայի» դարպասապահ Սերխիո Ռիկոն։

Հաղորդվում է, որ «Պարի Սեն Ժերմենը» կարող է վարձակալել դարպասապահին՝ հետագայում գնելու իրավունքով։

Հավելենք, որ Կեյլոր Նավասը Մադրիդի «Ռեալի» հայտացուցակում է «Վիլյառեալի» հետ խաղի համար։

armsport.am

Back to top button
Close