Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության
ոլորտի կազմակերպիչներ և ծնողներ,

Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու
շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը`
կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և
ստեղծարար քաղաքացուն:

Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն
գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած աշխատանքից ու ջանքերից է կախված իր ու իր
երկրի ապագան, և կարդացած յուրաքանչյուր գիրք, ձեռք բերված յուրաքանչյուր
հմտություն ու ունեցած ցանկացած հաջողություն այն հենասյուններն են, որոնց
վրա կառուցվում է պետությունը:

Շնորհավորելով Գիտելիքի և դպրության օրվա առթիվ` բոլորիս մաղթում եմ
արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն:

Back to top button
Close