Նորություններ

Գյումրիի աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը մեղադրվում է նրա սպանության մեջ․ նոր մանրամասներ

Միջադեպի հիման վրա քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։ Ոստիկանության աշխատակիցները հրահանգ են ստացել ձերբակալել հանցագործության մեջ մեղադրվող մորը։

Գյումրիում աղբանոցի մոտ մահացած հայտնաբերված 1,5 տարեկան երեխայի մորը կասկածում են դստեր սպանության մեջ։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում երեկ մոտ 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել:

Ոստիկանները կնոջը բերման էին ենթարկել Գյումրու Շիրակացի փողոցից։

Ըստ որոշ տեղեկությունների` մայրը երեխային նետել է մոտակա աղբարկղը, բայց նրա դին հայտնաբերել են քաղաքային աղբանոցում։

Հավանաբար, աղբատար մեքենան նրան` աղբի հետ միասին, տարել է Բուլվարային թաղամասի աղբանոց: Երեխային ձեռքերը և ոտքերը կպչուն ժապավենով կապկպված է եղել: Քննիչները միանգամից քրեական գործի համար նյութեր են սկսել պատրաստել։

Փոքրիկի մահվան հանգամանքները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։

Գլխավոր դատախազությունում նշեցին, որ միջադեպի հիման վրա քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով։ Ոստիկանության աշխատակիցները հրահանգ են ստացել ձերբակալել հանցագործության մեջ մեղադրվող մորը։

armeniasputnik.am

Ավելին
Back to top button
Close