ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ Տեխասում հրաձգության հետևանքով կա 5 զոհ, առնվազն 20 վիրավոր

ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել, կա առնվազն 20 վիրավոր, հայտնում է ТАСС-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներն արձակվել են Օդեսա քաղաքի Home Depot խանութում, որը սահմանակից է Տեխասի Միդլենդ շրջանին:

Ըստ նախնական տվյալների՝ տուժածների թիվը կարող է հասնել առնվազն 30-ի: Հրաձգությունը կարող է իրականացված լինել տարբեր մեքենաներում գտնվող երկու անձանց կողմից:

Տեխաս նահանգի Օդեսա քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացած երկու անձանցից մեկը ոչնչացվել է։

Իրավապահ մարմինները հետաքննություն են իրականացնում:

Back to top button
Close