Նորություններ

Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի´ մանկավարժներ, դպրոցականներ, ուսանողներ,

Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Գիտելիքն է մարդուն տալիս իր առաքելությունը կյանքում հասկանալու, այդ առաքելությունն ինքնուրույն առաջ տանելու և ձեռքբերածը գնահատելու հնարավորություն:

Որևէ մեկը չպետք է զրկվի կրթությունից միայն այն պատճառով, որ ունի հաշմանդամություն կամ ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Գիտելիքի շնորհիվ ենք ձերբազատվում կարծրատիպերից ու խարանից:

Կրթությունը պետք է լինի իրական ներառական՝ բացառելով որևէ մեկուսացում և երաշխավորելով հարգանք յուրաքանչյուրի արժանապատվության նկատմամբ:

Անփոխարինելի է մանկավարժների հետևողական սրտացավ աշխատանքը, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն։

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան


Back to top button
Close