Նորություններ

Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած երկու քաղաքացիներ տեղափոխվում են Հայաստան. դեսպանատուն

Հայաստանից ժամանած ռեանիմոբիլներն րոպեներ առաջ մեկնարկեցին իրենց երթը Թբիլիսիից դեպի Հայաստան։

Նրանք տեղափոխում են 2 տուժածի, ինչպես նաև մի քաղաքացու, ով դուրս էր գրվել, սակայն ժամեր անց նրա զգացողությունը վատացել էր։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Հիվանդանոցում դեռևս գտնվում են երկու տուժած, որոնց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը հաղորդեց, որ Թբիլիսի քաղաք է մեկնել 4 ավտոմեքենա (ռեանիմոբիլ)։

Սեպտեմբերի 1-ին, ժամը 08:38-ին տուժածներից Լենա Մ.-ն տեղափոխվել է ՀՀ Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ Աննա Ա.-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Back to top button
Close