Նորություններ

Ինչո՞ւ է կապել երեխայի բերանը, նետել աղբանոց ու վրան աղբ լցրել․ մանրամասներ մոր ցուցմունքից. aravot.am

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ է հաղորդել Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։ Դատախազն ասել է, որ իր հանձնարարությամբ հարուցվել  է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել  է ձերբակալել երեխայի մորը։

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով  սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել», -ասել է դատախազը։

Մայրը առողջական խնդիրներ չունի, հաշվառված չէ հոգեկան առողջության կենտրոնում։

Ավելին
Back to top button
Close