Նորություններ

Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Hummer-ով կասկադյորական վթարի հեղինակ. կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 16:40-ի սահմաններում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արշալույս Կույումչյանը իր վարած Hummer մակնիշի RR 319 KK համարանիշի ավտոմեքենայով, Գրիբոյեդով-Էջմիածին ավտոճանապարհին, դեռևես անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել հողաթմբերին, և մոտ 10 մետր օդում ճախրելով, մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վարորդին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ, քարշակի միջոցով դուրս բերվեց երթևեկելի գոտի, և հետաքննիչի հանձնարարականով այն տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button