Նորություններ

Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի մայրը բերման է ենթարկվել

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Ավելին
Back to top button