Նորություններ

Ոստիկանության հայտարարությունը աղբանոցում հայտնաբերված երեխայի վերաբերյալ

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել է 1,5-ից 2 տարեկան երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ երեխայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ովքեր դեպքի վերաբերյալ կարող են հայտնել որևէ տեղեկություն, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մուշի բաժին, զանգահարել 1-02։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Ավելին
Back to top button
Close