ՆորություններՍպորտ

Զիդան. Ռու՞մբ տրանսֆերային պատուհանի վերջինի օրը, ամեն ինչ կարող է պատահել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի բացառել, որ առաջիկա օրերին «արքայական» ակումբը բարձրագոչ տրանսֆեր կանի:

«Ֆլորենտինո Պերեսը ռու՞մբ է պատրաստում տրանսֆերային պատուհանի վերջին օրվա համար։ Սպասենք մինչև երկուշաբթի։ Ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Ռումբ, երկու ռումբ… Տեսնենք։ Ես գոհ եմ ներկա կազմից։ Հպարտ եմ այն ֆուտբոլիստներով, որոնք թիմում են։ Ինձ համար նրանք լավագույնն են:

Ես պարզապես չեմ կարող բողոքել: Աշխարհի բոլոր մարզիչները կցանկանային աշխատել նման ֆուտբոլիստների հետ», — ասել է Զիդանը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջիկայում «Ռեալ» կարող է տեղափոխվել «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը: Եվ իհարկե չի բացառվում աստղային բրազիլացի Նեյմարի տրանսֆերը Մադրիդ:

armsport.am

Ավելին
Back to top button
Close