Նորություններ

Գյումրիում սննդային թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած թունավորման դեպքին:

«Երեկ երեկոյան Գյումրիում սննդային թունավորման (մեծ հավանականությամբ) դեպքով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց տեղափոխվածների թիվը գիշերվա ընթացքում հասել է 44-ի, և մեկ անձ ուղղորդվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Այս պահի դրությամբ` հիվանդանոցներում գտնվում է 2 մեծահասակ և 1 երեխա, ովքեր, բժիշկների ներկայացմամբ, օրվա ընթացքում հնարավոր է դուրս գրվեն։

Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Սննդի անվտանգության տեսչության ներկայացուցիչները համատեղ պարզում են դեպքի մանրամասները։ Հարուցվել է քրեական գործ»,- գրել է նա:

Ավելին
Back to top button
Close