ՆորություններՍպորտ

Պաշտոնական. Արազ Օզբիլիսը՝ Փյունիկի ֆուտբոլիստ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 29-ամյա հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Օզբիլիսն Ամստերդամի «Այաքսի» սան է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականում: Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է միացել «Փյունիկին»:

Հայաստանի հավաքականում Օզբիլիզը խաղում է 2012թ.-ից և այդ ընթացքում հասցրել է մասնակցել 39 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ:

«Փյունիկը» բարի գալուստ և հաջող խաղ է մաղթել Օզբիլիզին:

Հիշեցնենք, որ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը մեկնաբանել էր ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Ավելին
Back to top button
Close