ՆորություններՔո ձայնը

Եկեք բոլորով մաղթենք նրան երկար տարիների կյանք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում. Դանիել Իոաննիսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է:

Պարզապես հիշեցնեմ, որ Քոչարյանը մի մարդ է, որը Արցախը հանեց բանակցային գործընթացից, Հայաստանի էներգետիկ համակարգը հանձնեց Ռուսաստանին ու ցուցարարներին գնդակահարելու համար Ղարաբաղից բանակ բերեց Երևան:

Եկեք բոլորով մաղթենք նրան երկար տարիների կյանք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում»:

Գրառմանը կից Դանիել Իոաննիսյանը հրապարակել է տեսանյութ, թե ինչպիսին է եղել արտաքին քաղաքականությունը եւ էներգետիկ ոլորտը Ռոբերտ Քոչարյանի օրոք:

Ավելին
Back to top button
Close