ՆորություններՔո ձայնը

«Երևանին պետք էր մեկուկես տարվա մեջ պարզել մի բան՝ թե ինչի՞ հետ գործ ունի՝ զգուշացմա՞ն, դեմարշի՞…»

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ Ռուսաստանի նախագահի հերթական շնորհավորական ուղերձը հայ-ռուսական հարաբերությունների մասին կրկին մեծ-մեծ, հեռուն գնացող դատողությունների պատճառ է դարձել։

Խնդրանք՝ մի քիչ հասունացեք․․․

Հայ-ռուսական հարաբերությունները, փառք Աստծո, այդքան պարզունակ չեն և չեն կարող կախված լինել մեկ մարդու ծննդյան առթիվ արված շնորհավորանքից, այսուհետ որևէ իշխանությունից և իշխանավորից, ընդդիմությունից և առանձին ընդդիմադիր գործչից, և առհասարակ հատվածականությունից։

Սառեք․․․

Հեղափոխությունից և դրան հաջորդած հայտնի իրադարձություններից հետո ակնհայտ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող շարունակվել նախկին ռեժիմում։

Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունները այսպես թե այնպես կարևոր հարց էին դառնալու հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, որը կարիք ունի պարզաբանման՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումները, նրա քաղաքական ակտիվության հայտը և նրա դիրքավորումն ու գնահատականները Հայաստանի նոր իշխանության հանդեպ:

Երևանին պետք էր մեկուկես տարվա մեջ պարզել մի բան՝ թե ինչի՞ հետ գործ ունի՝ որևէ զգուշացմա՞ն, դեմարշի՞, թե՞ պարզապես Ռուսաստանն էլ արդեն յուրովի է պատկերացնում հայ-ռուսական հարաբերության վերափոխման գործընթացը, և ըստ այդմ՝ այն այլևս չի կառուցելու միայն իշխանական հարթությունում, այլ կփորձի այդ գործընթացը կապել տարբեր թելերով և ըստ այդմ՝ ոչ թե նոր իրավիճակ ձևավորելու կամ վերաձևավորելու, այլ արդեն առկա նոր իրավիճակում պարզապես հավելյալ երաշխիքներ ապահովելու համար:

Խորապես համոզված եմ՝ գործ ունենք վերջին տարբերակի հետ։

Հ․Գ․ Իշխանությանը խորհուրդ կտամ կենտրոնանալ Ռոբերտ Քոչարյանի «ծննդյան տարեդարձի առթիվ» Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 3-ին պատրաստած «շնորհավորանքի» և դրան հաջորդող իրադարձությունների վրա»:

Ավելին
Back to top button
Close