Նորություններ

Դատախազի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ժամանակավորապես դադարեցվել է «Դվին» ռեստորանային համալիրի գործունեությունը: Կնիքվել են ռեստորանի սառնարանների, խոհանոցների և մուտքի դռները:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիում մասսայական թունավորման դեպք էր գրանցվել։  Կազմակերպված միջոցառումից հետո մինչև այսօր հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել Է տուն։

Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը հայտնել է, որ ռեստորանից վերցրել են սննդամթերքի 19 նմուշ, որոնք ուղարկվել են լաբորատորիա:

Back to top button
Close