Նորություններ

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել ողբերգական վթարից

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։

Back to top button
Close