Նորություններ

Գյումրիի «Դվին» ռեստորանից հոսպիտալացվել է 46 հիվանդ. ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնում «Դվին» ռեստորանում տեղի ունեցած հարսանեկան արարողությունից հետո հոսպիտալացված քաղաքացիների վերաբերյալ:

«Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո մինչև օգոստոսի 31-ը, 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 հիվանդ (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։ Ներկայումս հոսպիտալացված է 3 քաղաքացի։

Նոր հիվանդներ չեն դիմել։ Իրավիճակը վերահսկելի է»։

Back to top button
Close