Նորություններ

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավորներ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացիներ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում: Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները;

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասին բժշկական կենտրոն են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, իսկ թվով 7 թունավորվածների իրենց ծառայողական ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Թունավորվածներից 6-ը երեխաներ են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button
Close