Նորություններ

Ձյուդոյի ԱԱ. Ֆերդինանտ Կարապետյանը պարտվեց մեկնարկում

Տոկիոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, անհաջողության է մատնվել մեկնարկում:

Եվրոպայի 2018 թվականի չեմպիոնը առաջին իսկ գոտեմարտում պարտվել է Չինաստանը ներկայացնող մոնղոլ ձյուդոյիստ Սաի Ինդջիրիգալային: Այս պարտությունից հետո Ֆերդինանտ Կարապետյանը իր քաշային կարգի դասակարգման աղյուսակում նահանջել է 23-րդ հորիզոնական:

73կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել ճապոնացի Շոհեյ Օոնոն, որը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին:

Նշենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի համար:

Back to top button
Close