Նորություններ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Մուսալեռ գյուղում բախվել են BMW X5-ն ու Opel-ը. Opel-ը հայտնվել է դաշտում, BMW-ն էլ բախվել է բետոնե սյանն ու փշալարերին. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5 մակնիշի 35 ZO 045 համարանիշի և Opel Astra մակնիշի 36 CՍ 607 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, BMW X5-ն էլ բախվել է բետոնե սյանն ու փշալարերին:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն դեպք վայր ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Վ. Էվինյանն ու Ս. Մարտիրոսյանը և օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Էջմիածնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close