Նորություններ

Ինչպե՞ս տարբերակել թացը՝ չորից, կարևորը՝ անկարևորից, հավաստին՝ կեղծիքից

«Մեր տեղեկություններով», «ինչպես փոխանցում են մեր աղբյուրները» կամ նմանատիպ մեկ այլ ձևակերպում.  լրահոսում նման  նյութերի  հաճախ կարելի է հանդիպել. դրանցից  ո՞րն է առավել հավաստի, ո՞րը՝ կեղծ,  ընթերցողի համար դժվար է տարբներակել: Հաճախ մեզնից շատերը հենց նման նյութերի թակարդում են հայտնվում:

Ո՞ր լուրերրի պարագայում է հնարավոր սպասել որոշակի զարգացումների, ո՞ր պարագայում պետք է պարզապես անտեսել դրանք: Երկար դիտարկումներից հետո  մասնագետները գտել են  այս հարցերի պատասխանները: Թացը չորից, կարևորը անկարևորից, հավաստին կեղծիքից զանազանելու գործիքները շատ են:

Ձեռքը իրադարձությունների զարկերակին պահելու, հետաքրքրող թեմաներից  միշտ տեղեկացված լինելու, սեփական վերլուծություններն ունենալու  համար մեր օրերում անհրաժեշտ է օգտվել այնպիսի գործիքներից, ինչպիսին, օրինակ  մեդիա մոնիթորինգն է:

Արդեն շուրջ 4 տարի շուկայում ակտիվ գործունեություն է իրականացնում «Ակտուալ քոմփնի» ընկերությունը: Վերջինս շուկա մուտք է գործել ավտոմատացված մեդիա մոնիթորինգի գործիքով՝ նպատակ  ունենալով այն դարձնել առավել լայն սպառման պրոդուկտ:

Այսօր մեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի ինքնուրույն  գրանցվել համակարգում,  հետևել հետաքրքրող տեղեկատվության շուրջ մեդիայում պտտվող լուրերին, վերլուծություններին ու գրառումներին:

Ավտոմատացված ծառայություն առաջարկելուց  զատ՝ ընկերությունն առաջարկում է  նաև խորքային վերլուծական պրոդուկտներ, PR խորհրդատվություն և այլ ծառայություններ:

«Ակտուալ քոմփնի» ընկերության տնօրեն Հրանտ Զիրոյանի հետ  զրուցեցինք  մեդիա մոնիթորինգի հայկական շուկայի առանձնահատկություններից:

Ասում է՝ շուկան փոքր է, ցանկացած իրադարձություն  շատ արագ կարող է դառնալ քննարկման թոփ թեմա և նույնքան արագ էլ մոռացվել։

Հրանտ Զիրոյանն ասում է՝ իրենց վերլուծություններով լրատվական կայքերի հոսքերի մեծամասնությունն ապահովում է հենց Ֆեյսբուքը:

Թե այցելուն որքան ժամանակ է անցկացնում կոնկրետ լրատվական կայքում կամ քանի նորություն է կարդում մեկ այցի ընթացքում, հարցի պատասխանը մոնիթորինգ իրականացնողներին հնարավորություն է տալիս պարզելու, թե որքան արդիական կամ  հետաքրքիր արտադրանք է տալիս  լրատվամիջոցը։

Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական դաշտի կտրուկ վերափոխումն իր ազդեցությունն ունեցավ նաև մեդիա հոսքերի վրա, ասում է Հրանտն ու ընդգծում, որ ամենակարևոր փոփոխությունն իշխանություն-մեդիա կապի առանցքային վերափոխումն էր։

Մեդիա մոնիթորինգի ծառայությունները շատերին են հետաքրքիր, վստահեցնում է Հրանտը, ասում է՝ ծառայություններից օգտվում են խոշոր կորպորատիվ ընկերություններից մինչև պետական ապարատի ու քաղաքական ոլորտի ներկայացուցիչները. յուրաքանչյուրն իր շահագրգռվածությունն ունի։

Հրանտը վստահեցնում է նաև՝ Մեդիա մոնիթորինգի գործիքները մի շարք բացահայտումների հնարավորություն են տալիս

Ընկերության տնօրենի համոզմամբ՝ մեդիայի նկատմամբ հետաքրքրությունն անընդհատ աճող գործընթաց է, իսկ մեդիա մոնիթորինգի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է երկրում տեղի ունեցող իրադարձություններով.  համեմատաբար խաղաղ իրադարձությունների պայմաններում մեդիա մոնիթորինգը հետաքրքիր է միայն մարդկանց, ում շուրջ պտտվող տեղեկատվական հոսքերը միշտ ակտիվ են:

Back to top button
Close