Նորություններ

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 19-25-ը գրանցվել է 916 դեպք, որից  689-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 591 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 43 դեպք, որից 15-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 3 դեպք, տուժել է 3 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Back to top button
Close