Նորություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի  27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։


Երևան քաղաքում՝

Օգոստոսի 27-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 30-31-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:


Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝            37.00C (1998 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                12.00C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝            24.70C

Back to top button