Նորություններ

Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 25-ին, ժամը 11:40-ին անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հետազոտության արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6 ակտիվ օջախ:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 70 հա (20 հա բուսածածկույթ և 50 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող, գյուղի 17 բնակիչ, ինչպես նաև ՃՈ-ի աշխատակիցներ:

Ժամը 18:12-ին հրդեհը մեկուսացվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 20:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:46-ին: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 12 հա (6 հա բուսածածկույթ և 6 հա անտառածածկ տարածք):

Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 30 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 15 աշխատակից:

***

Օգոստոսի 23-ին հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Աշխատանքներում  ներգրավվել են 25 փրկարար, թիվ N զորամասից 30 զինծառայող, «Հատուկ Լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ-ի Կապանի ջոկատից 7 լեռնափրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի 15 աշխատակից և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ջրատարը: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 20 հա (10 հա բուսածածկույթ և 10 հա անտառածածկ տարածք):

***

Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ից վերսկսվել են Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղի վերջնամասում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները, որոնք ժամը 20:49-ին մթության պատճառով դադարեցվել են:

 

Ավելին
Back to top button