Նորություններ

Կոշ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Օգոստոսի 24-ին, ժամը 15:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել` 17:10-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Ավելին
Back to top button