Նորություններ

Թայլանդում նորվեգացի մենամարտիկը բրիտանացի զբոսաշրջիկին խեղդամահ է արել հենց նրա կնոջ աչքի առջև

Մարտարվեստի նորվեգացի մարզիկ Ռոջեր Բուլմանը Թայլանդի Փհուկետ կղզում հանգիստն անցկացնելիս սպանել է բրիտանացի Ամիտպալ Սինգհ Բաջաջին:

Նորվեգացին գիշերը հյուրանոցի իր համարում աղմկել է: Հարևան համարում Բաջաջը կնոջ և 2-ամյա զավակի հետ տոնելիս է եղել ամուսնության տասնամյակը: Կինը ամուսնուն խնդրել է զրուցել անհանգիստ հարևանի հետ:

Ընտանիքի հայրը համաձայնվել է խոսել, սակայն հարևանի սենյակ գնալիս հետը դանակ է վերցրել: Հարաբերություններ պարզելիս անգլիացին դանակով հարվածել է Բուլմանի ուսին, իսկ վերջինս էլ ակնթարթորեն խեղդող հնարք է կատարել և Ամիտպալին սպանել վերջինիս կնոջ աչքերի առջև:

Բուլմանին արդեն մեղադրանք են ներկայացրել «վնասվածք պատճառելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: Նա գրավով ազատ է արձակվել, սակայն Թայլանդում պետք է մնա մինչև դատարանի որոշումը:


Back to top button