ՆորություններՍպորտ

Աղբյուր․ Նեյմարը հաշտվել է ՊՍԺ-ի հետ ու կարող է մնալ Փարիզում

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը կարող է մնալ ակումբում։ Այս մասին հայտնում է L’Equipe-ն։

Ֆուտբոլիստի մտերիմները հասկանում են, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը Նեյմարի տեղափոխությունը այլ ակումբ ավելի ու ավելի անհավանական ու մշուշոտ է թվում։ Ավելին, հաղորդվում է, որ 27-ամյա բրազիլացին հաշտվել է ակումբի ղեկավար կազմի հետ և պատրաստ է մնալ թիմում։ Մասնավորապես, Նեյմարի հարաբերությունները կարգավորվել են ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ։

«Ոչ մի պատերազմ այլևս չկա»,-ասում է բանակցություններին քաջ ծանոթ աղբյուրներից մեկը։

«Կողմերը քաղաքակիրթ երկխոսություն են վարում»,-ավելացրել է մեկ այլ աղբյուր։

Հիշեցնենք, որ Նեյմարին վերադարձնելու ջանքեր է գործադրում «Բարսելոնան», սակայն փարիզցիները մերժել են կատալոնացիների բոլոր առաջարկները։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։

armsport.am

Ավելին
Back to top button
Close