ՄիջազգայինՆորություններ

Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են

Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաեւ Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները, հաղորդում է «Կուբանսկիե նովոստի»-ն:

Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղեւորուհին, որը եւս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:

Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:

Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:

Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները:

news.am

Ավելին
Back to top button