ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Իմ քայլը» խմբակցությունը վերջնական միասնական թիմային դիրքորոշում է արտահայտելու. պատգամավոր

«Միանշանակ է, որ այսօրվա կառավարությունը ստանձնել  է պատասխանատվությունը՝ պատասխանելու այն բոլոր հարցերին, որոնք հանրայնորեն  հնչում են»,- անդրադառնալով Ամուլսարի թեմային՝ ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում այս կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս կառավարությունն ունի այլընտրանք հանքը շահագործելու հարցում, պատգամավորն արձագանքեց.

«Վարչապետն այսօր ընդգծեց, որ մեր կառավարության համար առաջնային է մեր քաղաքացիների առողջության, անվտանգության և այն նորմերի պահպանումը, որոնք ենթադրվում են նորմալ և կայացած պետությունների պարագայում: ՀՀ կառավարությունն այլ հանգամանքները ստորադասում է մեր քաղաքացիների շահին: Հատուկ է ընդգծվում, որ առաջնահերթությունը մեր քաղաքացիների անվտանգությունն է»:

Խոսելով «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշման մասին՝ պատգամավորն ասաց.

«Մենք ինքներս հարցեր ունենք, և այդ հարցերի պատասխանները հնչում են: «Իմ քայլը» խմբակցությունը վերջում ամփոփելու է բոլոր հարցերը,   ստանալու է դրանց պատասխանները և վերջնական միասնական թիմային դիրքորոշում է արտահայտելու»:

Անդրադառնալով օգոստոսի 19-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, պատգամավորն ասաց՝  ՀՀ-ում ցանկացած բռնություն մերժելի է.

«Այն, որ ոստիկանությունը որոշակի գործողություններ է արել, ես կարծում եմ, որ որոշակի հետաքննություն կնշանակվի»:

Ավելին
Back to top button