Նորություններ

Քարվաճառում կկազմակերպվի մեղրի փառատոն

Սեպտեմբերի 14-ին Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառում առաջին անգամ կկազմակերպվի մեղրի փառատոն:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շահումյանի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Վարսիկ Կաֆյանը:
Նրա խոսքով՝ մեղրի փառատոնը հնարավորություն կտա այցելուներին վայելել Շահումյանի շրջանի մեղրը, ինչպես նաև համտեսել դրանցից պատրաստված ավանդական ճաշատեսակներն ու քաղցրեղենները:
«Նպատակը տարբեր շրջանների մեղվապահների համախմբումն է մեկ փառատոնի շրջանակներում: Բացի դրանից, փառատոնը տեղի արտադրանքը մեծ շուկա հանելու, Քարվաճառի հրաշակերտ բնության բարիքը՝ մեղրի համն ու բույրը ներկայացնելու և ճանաչելի դարձնելու միտում ունի: Փառատոնի մտահղացումը շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանինն է, ում ջանասիրաբար օժանդակում են վարչակազմի աշխատակիցները: Փառատոնի շրջանակներում հյուրերը կծանոթանան ու կհամտեսեն ազգային կոլորիտով համեմված մեղրով պատրաստվող տոնածիսական կերակուրները, կվայելեն տեղի փոքրիկների պատրաստած մշակութային համարները»,- նշել է Վ. Կաֆյանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ փառատոնին մասնակցել կարող են Արցախի բոլոր շրջաններից: Մասնակցության համար անհրաժեշտ է դիմել Շահումյանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժին՝ զանգահարելով  097-32-18-16 հեռախոսահամարին:
Ավելին
Back to top button