ՆորություններՔո ձայնը

Պողոսը մեր ընկերն ա, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Արմեն Փամբուխչյան

Ի՞նչ էր ասում Բաբկենը Թունյանը:

Ճիշտա իր ասածը հասկացողները բնականաբար փորձեցին թռոլինգ անել, քանի որ լուրջ բովանդակության մեջ հակափաստարկները չէին աշխատելու, իսկ ով էլ չհասկացավ բուն նյութը միացավ իր ականջին հաճո թռոլին:

Եվ այսպես Բաբկենն ասում ա, որ կան նեղ մասնագիտացած բնագավառներ, պայմանական նեյտրոնային լաբորատորիայի ստեղծումը, որի գոյության հարցը ոչ ես (որպես շարքային քաղաքացի), ոչ էլ մեր ընկեր Պողոսը չենք կարող որոշում կայացնել հանրաքվեի միջոցով, քանի որ ես և Պողոսը նախ չունենք այդ գիտելիքները և երկրորդ մենք նախապես պատվիրակել ենք այդ գործառույթը պատասխանատու մարմիններին, որպեսզի իրենք որոշեն:
Այլ հարց է, որ կրկին ես և մեր ընկեր Պողոսն ունենք ընտրելու սահմանադրական իրավունք, որտեղ ինչքան էլ գրագետ կամ անգրագետ լինենք, ելնելով մեր այս կամ այն թեկնածուին համակրելուց, նախընտրական ծրագրում մեկ նախադասության ազդեցության տակ ընկնելուց թե իչից էական չէ, բայց կատարենք մեր ընտրությունը և ինչպես նշեցի վերևում պատվիրակենք պատասխանատուներին կայացնեն այդ որոշումը:

Փաստացի ստացվում ա, որ ինչ որ հարցերում այդ Պողոսը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել:

Պողոսը մեր ընկերն ա, բայց ճշմարտությունն ավելի թանկ ա…

Ավելին
Back to top button