Նորություններ

Ինչու՞ է Կոտայքի թեմի առաջնորդը այդքան գույք նվիրել ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին․ Կարո Ղուկասյանը պարզաբանում է պահանջում

ՊՎԾ նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Անրադառնամ ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանին։ Կարծում եմ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյան իրավունք չունի ստել։ Իսկ հիմա ստի մասին։

Երբ Արգիշտի Քյարամյանն ասում է, որ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանն իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։

1. Եթե թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը հայրը չէ, ապա ինչու է այդքան գույք նվիրաբերել Արգիշտի Քյարամյանին։

2. Կոտայքի թեմի առաջնորդի հոգևոր անունը Առաքել է, Արգիշտի Քյարամյանի երեխայի անունը նույնպես Առաքել է։

հ.գ. Փաստորեն պարզվեց՝ գույքի մեծ մասը նվիրաբերել է Էլբեկ Քյարամյանը, իսկ քեռու մասին ես համեստորեն կլռեմ։

հ.գ. Թե սրբազանին որտեղից այդքան գույք, կարծում եմ ամենալավը կպարզեն իրավապահ մարմինները»։

Back to top button
Close