ՆորություններՍպորտ

Արարատ-Արմենիան խաղավերջում հաղթանակ կորզեց. խմբային փուլը մոտ է

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հանդիպել է Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժին»:

Դիմակայության առաջին խաղը կայացավ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Լարված ու թեժ մթնոլորտում անցած խաղն ավարտվեց «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով:

Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությանը տիրում էին երևանյան թիմի ֆուտբոլիստները: Մի շարք գրոհներն իրենց արդյունքը տվեցին 22-րդ րոպեին: Պաշովի կատարած փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Մայիլսոն Լիման:

Երկրորդ խաղակեսում հավասար պայքար էր ընթանում: Հյուրերը սկսեցին ավելի ակտիվ գործել ու 68-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը:  Դիպուկ հարվածով աչքի ընկավ Սինանին:

Խաղի վերջին վայրկյաններին երևանյան թիմը հաղթանակ կորզեց: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Իլյա Անտոնովը:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին:

Ավելին
Back to top button