ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Այդ կադրերը նայելիս ինձ մոտ տպավորություն էր, որ հեսա կլսեմ «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներ». Դանիել Իոաննիսյանը՝ ոստիկանության գործողությունների մասին

«Եթե հարցին մոտենանք զուտ բնապահպանական տեսանկյունից, ապա ցանկացած հանք վատ է և ցանկացած հանք չպետք է շահագործվի, բայց պետք է հարցին մոտենալ բոլոր տեսանկյուններով, այդ թվում նաև տնտեսական առումով»,- ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման ընթացքում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ քննարկումներին՝ կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Իոաննիսյանի համոզմամբ՝ «Լիդիանի» կողմից արբիտրաժի վտանգ կա, եթե արբիտրաժը վարույթ ընդունի այս գործը, Հայաստանը ռեալ պարտված է լինելու:

Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում Ամուլսարի հանքի շուրջ տեղի ունեցած բախումներին՝ Իոաննիսյանն ընդգծեց.

«Նման իրավիճակ ես չէի սպասում. այդ կադրերը նայելուց իմ մոտ տպավորություն էր, որ հեսա կլսեմ «Սերժի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներ, այս առումով ոստիկանությունը պետք է փափուկ գործեր և այնպես աներ, որ մարդիկ մարմնական վնասվածքներ չստանային, և մեծ ցանկության դեպքում ոստիկանությունն ունակ է դա անելու»:

Իոաննիսյանը կարծում է, որ որոշ դեպքերում ոստիկանության կիրառած ուժը եղել է անհամաչափ, և ՀՔԾ-ն պետք է իրավական գնահատական տա տեղի ունեցածին:

Ավելին
Back to top button