ՆորություններՍպորտ

Աղբյուր. Ռեալը Նեյմարի համար ՊՍԺ-ին կառաջարկի Նավասին, Յովիչին ու ևս մեկ ֆուտբոլիստի

Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է անելու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի համար: Այս մասին հաղորդում է լրագրող Գիլյեմ Բալագեն:

Լրագրողի փոխանցմամբ՝ մադրիդյան կողմին մոտ կանգնած աղբյուրը հերքել է ավելի վաղ հայտնի դարձած այն տեղեկությունը, թե իբր «Ռեալը» 100 միլիոն եվրո է առաջարկել Նեյմարի համար, ինչպես նաև Գարեթ Բեյլին, Խամեսին ու Կեյլոր Նավասին:

Բալագեի պնդմամբ՝ «սերուցքայինները» Նեյմարի համար մեկ այլ առաջարկ են կատարելու՝ ՊՍԺ-ին կլորիկ գումարից բացի առաջարկելով Կեյլոր Նավասի, Լուկա Յովիչի և մեկ այլ ֆուտբոլիստի ծառայությունները:

Հաղորդվում է, որ ներկա պահին «Բարսելոնան» հետ է մնացել Նեյմարի համար մղվող տրանսֆերային պայքարում, քանի որ փարիզյան ակումբը կտրականապես մերժում է կատալոնացիների ցանկացած առաջարկ:

Հաղորդվում է, որ Գարեթ Բեյլը, չնայած ակումբում ամռան ընթացքում ունեցած խնդիրներին, չի հեռանա «Ռեալից» այս ամառ, մինչդեռ գործարքի մաս կարող է կազմել նաև Խամես Ռոդրիգեսը:

armsport.am

Ավելին
Back to top button
Close