Նորություններ

ՀՀ Կառավարութունն արտոնություններ է շնորհել երեք ընկերության

Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տվեց «ԱՖԱ», «Լենտեքս» և «Պրոֆ ԱԼ» ընկերություններին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերն ազատել ներմուծման մաքսատուրքից։

«ԱՖԱ» ՍՊ ընկերությունն  արտադրությունն  է իրականացում Արաբական Միացյալ Էմիրություններում և կազմակերպությունն այժմ  գտնվում է արտադրությունը Հայաստան տեղափոխելու գործընթացում։ Նախագծի շրջանակներում առաջին տարվա ընթացքում կբացվի 20 աշխատատեղ, երկրորդում՝ 35՝ 150 հազ դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստացած երկրորդ ընկերությունը Գյումրի քաղաքում  է գործում:  «Լենտեքս»-ը զբաղվում է  գուլպա, զուգագուլպա,  տրիկոտաժի արտադրության վերամշակմամբ։

 

Երրորդ ընկերությունը «Պրոֆ Ալ»-ն է, ունի 281 աշխատակից, նախատեսվում է ևս 50 աշխատատեղի ստեղծում՝ 280 հազ դրամ միջին աշխատավարձով։

 

Ավելին
Back to top button