ՆորություններՔո ձայնը

«2+4+1+3 ու այ քեզ հրաշք, պարզվում է՝ ստացվում է 10․ու էդ կայֆը 400.000 դոլար է արժեցել»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«200 անգամ բացատրվեց, որ փորձաքննություն էդ բեյրութական կազմակերպությունը չի իրականացրել, դաշտային կամ այլ հետազոտություն չի իրականացվել, այլ ուսումնասիրել է արդեն դեմ տված փաստաթղթերը, բայց արի ու տես, որ լիքը լուրջ մարդ կուտը կերել ու մեզ է կերցնում (չգիտեմ ակամա թե դիտմամբ), թե իբր էդ կազմակերպությունը նոր հետազոտություն է կատարել ու գտել է, որ սաղ լավ է, ախպերություն:

Ասենք մեկը գրել է 1+2+3+4 ու ստացել է բնականաբար 10: Մյուսին ոչ թե ասել են՝ գնա ստուգիր տես էդ 1-ը 1 է՞, թե՞ կարող է սխալ են գրել, հետո 2-ը ստուգիր, տես 2 է՞, թե՞ վրիպել են, գնա ստուգիր տես էդ 3-ը 3 է՞, թե՞ խաբել են, եւ բնականաբար ստուգիր 4-ը 4 է՞, թե՞ կտում են մեզ, այլ ասել են՝ գնա նայիր գումարը ճիշտ ե՞ն ստացել, ստուգիր հավասարումը: Էն էլ եկել, գումարելիները տարբեր կերպ գումարել ստացել է 10:

Ստուգենք մենք էլ, ընկերներ.

1+3+2+4=4+2+1+3=3+4+2+1=2+4+1+3 ու այ քեզ հրաշք, պարզվում է՝ ստացվում է 10, բոլոր դեպքերում էլ 10 է ստացվում:

Մոտավորապես այդպես ուրիշի փաստաթղթերի ուսումնասիրությունից նույն եզրակացությունն է ստացվել Ամուլսարի հանքավայրի շահագործման մասով: Դա նշանակում է, որ ոչ թե 1,2,3,4 թվերը ճիշտ է գրած, այլ գրող-գումարողը նամուսով գումարել գիտե, կամ ստուգողը նույն որակով է գումարում ինչ գրողը: Ընդամենը: ՈՒ էդ կայֆը 400.000 դոլար է արժեցել:

Վարագույր, ուռա ընկերներ!»։

Ավելին
Back to top button